Հունիսի 27-ին Կառավարության նիստում կքննարկվի «Ճանապարհային վճարի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքում փոփոխություններ կատարելու մասին» և «Ավտոմոբիլային ճանապարհների մասին» Հայաստանի Հանրապետության օրենքում փոփոխություն կատարելու մասին» ՀՀ օրենքների նախագծերը:
Ըստ հիշյալ նախագծերի հիմնավորման՝ «Ճանապարհային վճարի մասին» և «Ավտոմոբիլային ճանապարհների մասին» ՀՀ օրենքներում փոփոխություն կատարելու մասին ՀՀ օրենքների նախագծերի ընդունման անհրաժեշտությունը պայմանավորված է այլ պետություններում հաշվառումից հանված, սակայն ՀՀ-ում դեռևս գրանցում չստացած տրանսպորտային միջոցների` ՀՀ մաքսային սահմանով տեղափոխման դեպքերում ճանապարհային վճարի հաշվարկման և գանձման հետ կապված որոշակի խոչընդոտների վերացման և ընթացակարգերի հստակեցման անհրաժեշտությամբ:
Գործող օրենքների կիրառման արդյունքում ՀՀ սահմանը հատելիս որոշակի խնդիրներ են առաջանում` կապlված այլ պետություններում հաշվառումից հանված, սակայն ՀՀ-ում դեռևս չգրանցված տրանսպորտային միջոցների ճանապարհային վճարի հաշվարկման և գանձման հետ:
Ինչպես նշվում է որոշման նախագծի մեջ, «Ճանապարհային վճարի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքում փոփոխություններ կատարելու մասին» և «Ավտոմոբիլային ճանապարհների մասին» Հայաստանի Հանրապետության օրենքում փոփոխություն կատարելու մասին» ՀՀ օրենքների նախագծերի փաթեթի ընդունումը կարող է հանգեցնել պետական բյուջեի եկամուտների ավելացման:
Իրավաբան.net