«Ճանապարհային վճարի մասին» և «Ավտոմոբիլային ճանապարհների մասին» ՀՀ օրենքներում փոփոխություններ կկատարվեն

Հունիսի 27-ին Կառավարության նիստում կքննարկվի «Ճանապարհային վճարի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքում փոփոխություններ կատարելու մասին» և «Ավտոմոբիլային ճանապարհների մասին» Հայաստանի Հանրապետության օրենքում փոփոխություն կատարելու մասին» ՀՀ օրենքների նախագծերը:

Ըստ հիշյալ նախագծերի հիմնավորման՝ «Ճանապարհային վճարի մասին» և «Ավտոմոբիլային ճանապարհների մասին» ՀՀ օրենքներում փոփոխություն կատարելու մասին ՀՀ օրենքների նախագծերի ընդունման անհրաժեշտությունը պայմանավորված է այլ պետություններում հաշվառումից հանված, սակայն ՀՀ-ում դեռևս գրանցում չստացած տրանսպորտային միջոցների` ՀՀ մաքսային սահմանով տեղափոխման դեպքերում ճանապարհային վճարի հաշվարկման և գանձման հետ կապված որոշակի խոչընդոտների վերացման և ընթացակարգերի հստակեցման անհրաժեշտությամբ:

Գործող օրենքների կիրառման արդյունքում ՀՀ սահմանը հատելիս որոշակի խնդիրներ են առաջանում` կապlված այլ պետություններում հաշվառումից հանված, սակայն ՀՀ-ում դեռևս չգրանցված տրանսպորտային միջոցների ճանապարհային վճարի հաշվարկման և գանձման հետ:

Ինչպես նշվում է որոշման նախագծի մեջ,   «Ճանապարհային վճարի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքում փոփոխություններ կատարելու մասին» և «Ավտոմոբիլային ճանապարհների մասին» Հայաստանի Հանրապետության օրենքում փոփոխություն կատարելու մասին» ՀՀ օրենքների նախագծերի փաթեթի ընդունումը կարող է հանգեցնել պետական բյուջեի եկամուտների ավելացման: 

Իրավաբան.net

Հետևեք մեզ Facebook-ում

  Պատուհանը կփակվի 6 վայրկյանից...   Փակել