Մաքսային մարմնի պաշտոնատար անձի օրինական պահանջը դիտավորյալ չկատարելը` առաջացնում է նախազգուշացում կամ տուգանքի նշանակում` 10,000 դրամի չափով:
Պաշտոնական պարտականությունները կատարելիս մաքսային մարմնի պաշտոնատար անձին վիրավորանք հասցնելը, նրա նկատմամբ բռնություն գործադրելը կամ սպառնալիքը, եթե իրավախախտողի գործողությունները չեն առաջացնում քրեական պատասխանատվություն`
առաջացնում է տուգանքի նշանակում` 20,000 դրամի չափով: