Ե՞րբ եք հրաժարական տալու. Արեգնազ Մանուկյանը՝ Վահան Քերոբյանին

Ազգային ժողովի ութերորդ գումարման երրորդ նստաշրջանի ժամանակ Արեգնազ Մանուկյանը Էկոնոմիկայի նախարար Վահան Քերոբյանին հարց ուղղեց. «Ինձ հետաքրքիր է, թե դուք ընդհանրապես ինչպե՞ս եք վերաբերվում այնպիսի անձնավորությունների, ովքեր մի բան խոստանում են, հետո հետ են կանգնում իրենց խոստումից»:

Պատգամավորը ձայնագրություն միացրեց, որտեղ նախարարն ասել էր, որ եթե երկնիշ տնտեսական աճ չգրանցվի ինքը հրաժարական կտա:

«Պարոն Քերոբյան, այս մարդը խոստանում էր, որ եթե 2021 թվականի ընթացքում երկնիշ տնտեսական աճ չապահովի, ապա հրաժարական է տալու: Եկնիշ աճ ապահովեց, բայց առաջին անհրաժեշտության մի շարք ապրանքատեսակների մասով՝ չապահովեց, բայց այս մարդն, ով խոստանում էր, որ հրաժարական կտա՝ չտվեց: Հիմա ինձ հետաքրքիր է, թե դուք ինչպե՞ս եք վերաբերվում այս անձնավորությանը և ուշադրություն հարց՝ ե՞րբ եք հրաժարական տալու»,-ասաց Արեգնազ Մանուկյանը:

Արձագանքելով հարցին՝ նախարարն ասաց, որ ձայնագրությունը կիսատ է:

«Եթե բարի լինեք ամբողջությամբ միացնել ձայնագրությունը, բոլորի համար պարզ կլինի, որ այդ արտահայտությունը, որ ես արել եմ, դա կատակով արած արտահայտություն է, որովհետև այն կոնտեքստը, որում դա ասվել է, դա եղել է կատակով, որովհետև դրան շարունակել է արտահայտություն՝ գո՞հ եք»,-ասաց նախարարը:

Քերոբյանը Արեգնազ Մանուկյանից հետաքրքրվեցց. «Արդյո՞ք նույն պատվախնդրությամբ գնում, թակում եք արժույթի միջազգային հիմնադրամի, համաշխարհային բանկի, Ասիական զարգացման բանկի և մյուս բոլոր միջազգային կազմակերպությունների դռները, ովքեր ևս կանխատեսումներ են արել և վրիպել են շատ ավելի շատ, քան մենք: Արդյո՞ք հետևողական եք բոլոր առումներով, թե զվարճանում եք: Ձեր արած արտահայտությունները ոչ մի կապ չունեն հայ ժողովրդի իսկական խնդիրների հետ»:

Իրավաբան.net

Հետևեք մեզ Facebook-ում

  Պատուհանը կփակվի 6 վայրկյանից...   Փակել