Ստուգումներ են  իրականացվել 49 բժշկական կենտրոններում. հարուցվել է 210 վարչական վարույթ

Առողջապահական և աշխատանքի տեսչական մարմնի Բժշկական օգնության և սպասարկման վերահսկողության վարչության կողմից թեմատիկ ստուգումներ են  իրականացվել 49 բժշկական կենտրոններում: Հարուցվել է 210 վարչական վարույթ: Նշված բժշկական կենտրոններում իրականացվել է նաև 20 վերստուգում:

«Վերստուգումների արդյունքում գույքագրել ենք մի շատ կարևոր փաստ, որ մեր կողմից տրված կարգադրագրերն ամբողջությամբ կատարվել են»,- նշել է վարչության պետ Քրիստինե Աբրահամյանը:

Վարչության կողմից իրականացվել է չպլանավորված աշխատանքներից 210 վարչական վարույթ, որից 180-ը եղել է տեսչական մարմնի նախաձեռնությամբ, իսկ 30-ը՝ դիմում-բողոքների հիման վրա:

Մանրամասները՝ տեսանյութում:

Իրավաբան.net

Հետևեք մեզ Facebook-ում

  Պատուհանը կփակվի 6 վայրկյանից...   Փակել