Առողջապահական և աշխատանքի տեսչական մարմնի Բժշկական օգնության և սպասարկման վերահսկողության վարչության կողմից թեմատիկ ստուգումներ են իրականացվել 49 բժշկական կենտրոններում: Հարուցվել է 210 վարչական վարույթ: Նշված բժշկական կենտրոններում իրականացվել է նաև 20 վերստուգում:
«Վերստուգումների արդյունքում գույքագրել ենք մի շատ կարևոր փաստ, որ մեր կողմից տրված կարգադրագրերն ամբողջությամբ կատարվել են»,- նշել է վարչության պետ Քրիստինե Աբրահամյանը:
Վարչության կողմից իրականացվել է չպլանավորված աշխատանքներից 210 վարչական վարույթ, որից 180-ը եղել է տեսչական մարմնի նախաձեռնությամբ, իսկ 30-ը՝ դիմում-բողոքների հիման վրա:
Մանրամասները՝ տեսանյութում: