Հարավային Կովկասում և Վրաստանի ճգնաժամի հարցերով ԵՄ հատուկ ներկայացուցիչ Տոյվո Կլաարը Twitter-ի իր միկրոբոլգում անդրադարձել է Հայաստանի և Թուրքիայի հատուկ ներկայացուցւչների հանդիպմաը՝ նշելով.
«Ողջունելի լուրեր.
Հայաստանի և Թուրքիայի միջև հարաբերությունների նորմալացումը և հաղորդակցությունների բացումը կարևոր նպատակ է, որին Եվրամիությունն ամբողջությամբ աջակցում է»։
Հիշեցնենք, որ Հայաստանի և Թուրքիայի պատվիրակությունները ժամանել են Մոսկվայում ՌԴ ԱԳՆ ընդունելությունների տուն, որտեղ կկայանա երկու երկրների հատուկ ներկայացուցիչների առաջին հանդիպումը՝ երկկողմ հարաբերությունների կարգավորման շուրջ, հայտնել է «ՌԻԱ Նովոստիի» թղթակիցը։
Հայաստանի հատուկ ներկայացուցիչը Հայաստանի խորհրդարանի փոխնախագահ Ռուբեն Ռուբինյանն է, իսկ Թուրքիայինը՝ ԱՄՆ-ում նախկին դեսպան Սերդար Քըլըչը։