Պարեկներն ավտոմեքենայից երկու ատրճանակ են հայտնաբերել

Հունվարի 8-ին, ժամը 03.40-ին, ոստիկանության պարեկային ծառայության Երևանի գնդի ծառայողները, ապօրինի զենք և զինամթերք պահելու կասկածանքով, ոստիկանության Շենգավիթի բաժին բերման են ենթարկել 23-ամյա տղամարդու՝ իր վարած «Տոյոտա» ավտոմեքենայով հանդերձ։ Տղամարդը ավտոմեքենայի սրահից ոստիկաններին է ներկայացրել «Կոլտ» ու «Եկոլ» տիպի երկու ատրճանակ և 9 մմ տրամաչափի 7 փամփուշտ:

Նշանակվել է փորձաքննություն:

Կատարվում է քննություն։

Իրավաբան.net

Հետևեք մեզ Facebook-ում

  Պատուհանը կփակվի 6 վայրկյանից...   Փակել