Վարչապետ Փաշինյանը հեռախոսազրույց է ունեցել Իրակլի Ղարիբաշվիլիի հետ

Վարչապետ Նիկոլ Փաշինյանը հեռախոսազրույց է ունեցել Վրաստանի վարչապետ Իրակլի Ղարիբաշվիլիի հետ: Այս մասին հայտնում են ՀՀ Կառավարությունից:

Զրուցակիցները շնորհավորանքներ են փոխանակել Սուրբ Ծննդյան տոնի կապակցությամբ:

Նիկոլ Փաշինյանը և Իրակլի Ղարիբաշվիլին գոհունակություն են հայտնել հայ-վրացական հարաբերությունների զարգացման ուղղությամբ երկու երկրների կառավարությունների միջև առկա համագործակցությունից և քննարկել երկկողմ փոխգործակցությանը վերաբերող օրակարգային մի շարք հարցեր:

Մտքեր են փոխանակվել նաև երկուստեք հետաքրքրություն ներկայացնող այլ թեմաների շուրջ:

Իրավաբան.net

Հետևեք մեզ Facebook-ում

  Պատուհանը կփակվի 6 վայրկյանից...   Փակել