Ադրբեջանական հատուկ ծառայությունները շարունակում են հայկական օգտահաշիվներով կեղծ լուրեր տարածել․ Արցախի ԱԱԾ

Արցախի Հանրապետության ազգային անվտանգության ծառայությունը, հետամուտ լինելով տեղեկատվական անվտանգության ոլորտում օրենսդրությամբ իրեն վերապահված գործառույթների և լիազորությունների իրականացմանը, իրազեկում է, որ ադրբեջանական հատուկ ծառայությունները «Ֆեյսբուք» սոցիալական ցանցի արցախյան տիրույթում շարունակում են հայկական օգտահաշիվներով կեղծ լուրեր տարածել և փորձել վախի մթնոլորտ ստեղծել։

«ԱՀ ԱԱԾ-ն համապատասխան քայլեր է ձեռնարկում հնարավոր զարգացումները կանխարգելելու համար:

Կոչ ենք անում չտրվել կեղծ լուրերի և զերծ մնալ կասկածելի լուրեր տարածելուց, դրանք սոցիալական ցանցերում քննարկելուց և հետևել միայն պաշտոնական լրահոսին»,-նշված է հայտարարության մեջ:

Իրավաբան.net

Հետևեք մեզ Facebook-ում

  Պատուհանը կփակվի 6 վայրկյանից...   Փակել