Ամբաստանյալը պատմեց դեպքի դեռևս չլսված մանրամասները

Երևան քաղաքի Կենտրոն և Նոքր Մարաշ վարչական շրջանների ընդհանուր իրավասությանդատարանում շարունակվում է Վարդան Սեդրակյանին, Խաչատուր Պողոսյանին և ՍամվելՀարությունյանին առաջադրված մեղադրանքի քննությունը:

 

Դատարանին տված ցուցմունքի ժամանակ, ամբաստանյալ Խաչատուր Պողոսյանը պատմեց դեպքի մանրամասները: Նրա խոսքերով՝ Վարդան Սեդրակյանին ճանաչում է մոտ մեկ տարի՝ ամբաստանյալ Սամվել Հարությունյանի միջոցով: Վեջինս նրան հայտնել է, որ պետք է մարդ վախեցնել, բայց չի ասել, թե ով է ասել ու ինչի համար պետք է նման բան արվի. «Ասաց հետո կասեմ: Անցավ մի քանի օր Սամվելը նորից եկավ և արդեն ասաց, որ պետք է վախեցնել նախագահի թեկնածու Պարույր Հայրիկյանի: Ես չհարցրի, թե ինչի համար»:

 

Ամբաստանյալի փոխանցմամբ ինքը հետևել է Հայրիկյանին շտաբի մոտից մինչև վերջինիս բնակարան: 

 

Պողոսյանի խոսքերով ՝ Պ. Հայրիկյանի հետ կանգնած են եղել դեմ դիմաց և ինքը միայն նպատակ էունեցել վախեցնելու. «Երբ Հայրիկյանը մի անգամ գնաց մուտքի մոտ ու հետո ետ եկավ մենք դուրս եկանք դեմ դիմաց: Ես ձեռքս բարձրացրի, որ կրակեմ: Առաջին կրակոցը տեղի ունեցավ շենքի մուտքի մոտ: Ես ցանկանում էի կրակել վախեցնելու համար, բայց ինքը շարժումներ արեց ու կրակոցն անզգուշաբար կպավ նրան: Կրակոցից հետո առաջ եկավ դեպի ինձ, ձեռքը ուսին դրած ու բղավում էր: Այնուհետև կարծես սայթաքեց՝ կպնելով կողքի մեքենային ընկավ: Արդյունքում միացավ մեքենայի ձայնային ազդանշանը: Նա ընկավ և սկսեց «օգնություն» բղավել: Ես մոտեցա ու ասացի. սու´ս: Իսկ երկրորդ կրակոցը ընդհանրապես նրան չի կպել»:

 

Պաշտպան Ավետիսյանի հարցին, թե ինչո՞ւ երկրորդ անգամ կրակեց, եթե միայն վախեցնելուն պատակ ուներ, ամբաստանյալը պատասխանեց. « Որովհետև բղավում էր: Եթե ես ուզենայի սպանել, ապա ատրճանակի մեջ մնացած հինգ գնդակն էլ կօգտագործեի:

 

Տուժող Պարույր Հայրիկյանի այն հարցին, թե արդյոք ամբաստանյալը վախեր ունի, և դա է պատճառը, որ հրաժարվում է նախաքննական ցուցմունքից, պատասխանեց. «Այն ժամանակվա ասածս սուտ եմ եղել, իսկ հիմա ասում եմ ճշմարտությունը: Կոնկրետ հիմա ոչ մի վախ չունեմ, բայց առհասարակ վախենում եմ քրեական աշխարհից»:

 

Խ. Պողոսյանի ցուցմունքից հետո մեղադրող դատախազը միջնորդություն ներկայացրեց ամբաստանյալի նախաքննական ցուցմունքը հրապարակելու համար: Դատարանը բավարարեդց ներկայացված միջնորդությունը:

 

Ծանուցում. Հանցագործության մեջ կասկածվողը կամմեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրամեղավորությունն ապացուցված չէ քրեականդատավարության օրենսգրքով սահմանված կարգով`դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով:

 
Արև Ավագյան 

Իրավաբան.net

Հետևեք մեզ Facebook-ում

  Պատուհանը կփակվի 6 վայրկյանից...   Փակել