Փրկարարներն արգելափակումից դուրս են բերել 16 ավտոմեքենա․ ԱԻՆ

Դեկտեմբերի 23-ից 24-ը ԱԻՆ ՓԾ ճգնաժամային կառավարման ազգային կենտրոնում 10 ահազանգ է ստացվել հանրապետության տարբեր տարածքներում արգելափակված ավտոմեքենաների վերաբերյալ:

Այս մասին տեղեկանում ենք Արտակարգ իրավիճակների նախարարությունից։

Մասնավորապես՝ Երևանում, Արագածոտնի մարզի Ապարան, Կոտայքի մարզի Հրազդան և Ծաղկաձոր, Սյունիքի մարզի Սիսիան քաղաքներում, Վերին Խոտանան գյուղում և Շիրակի մարզի Ամասիա գյուղում։

Դեպքի վայր ժամանած փրկարարներն արգելափակումից դուրս են բերել 16 ավտոմեքենա և 9 քաղաքացու ցուցաբերել համապատասխան օգնություն։

Իրավաբան.net

Հետևեք մեզ Facebook-ում

  Պատուհանը կփակվի 6 վայրկյանից...   Փակել