Կրկեսին մասնակից չեմ ուզում դառնալ, ձեր քվեարկությանն էլ չեմ հավատում․ Թեհմինա Վարդանյան

Դուք հիմա սև՞ եք, թե սպիտակ․ հարցը Երևանի ավագանու «Լույս» խմբակցության անդամ Թեհմինա Վարդանյանն ուղղեց Երևանի քաղաքապետ Հայկ Մարությանին՝ նրան անվստահություն հայտնելու վերաբերյալ արտահերթ նիստի ժամանակ։

Հայկ Մարությանի հետ այս դահլիճում ամենշատ խնդիրն ու ամենաշատ անհամաձայնությունն ունեցել եմ ես, բայց այսօր նկատեցի, որ դեռևս քվեարկություն չի եղել, դեռևս որևէ հարց որոշված չի, բայց արդեն Մարությանի մասին անցյալ կատարյալով եք խոսքում ու բոլորն արդեն շնորհավորում են պարոն Սարգսյանին։

Նա նշեց, որ մի գիշերում որոշում են ընդունել, ափալ-թափալ նիստ հրավիրել ու անվստահություն են հայտնում իրենց սիրելի քաղաքապետին՝ կարգին Հայկին։

«Որևէ հիմնավորում ինձ համար նոր չէր, բացի նրանից, որ դուրս է եկել ձեր կուսակցությունից։ Ի՞նչ է պատահել, ժողովուրդ։ Այստեղ երեք կետ կա․ կամ դուք չափազանց դանդաղ եք և ըստ այդ դանդաղ եք աշխատել 3 տարվա ընթացքում, ըստ այդ շատ դանդաղ է աշխատել ձեր քաղաքապետը, որի մասին այսօր դուք արդեն անցյալ-կատարյալով եք խոսում, կամ դուք բոլորդ տառապում եք Դանինգ-Կրյուգերի սինդրոմով, եթե որևէ մեկը չգիտի, խնդրում եմ մտնի Վիքիպեդիա, կարդա, որովհետև դա շատերի փառահեղ նկարագրումն է։ Եվ երրորդ տարբերակ՝ այլևս ձեր ջրերը մի առվով չեն հոսում։ Ցանկացած պարագայում ես չեմ ուզում որևէ կերպ մասնակից դառնամ այս կրկեսին և հոգու խորքում չեմ էլ հավատում ձեր քվեարկությանը, որովհետև մինչև վերջ, ներողություն, բայց չեմ վստահում»,-ասաց Թեհմինա Վարդանյանը։

Հավելենք, որ Վիքիպեդիայի տվյալների համաձայն Դանինգ-Կրյուգերի էֆեկտը, ճանաչողական կողմնակալություն է, երբ ցածր ունակություններով անձինք տառապում են երևակայական գերազանցությամբ և սխալմամբ իրենց մտավոր կարողությունները գնահատում են շատ ավելի բարձր, քան իրականում է։

Մանրամասները՝ տեսանյութում

Իրավաբան.net

Հետևեք մեզ Facebook-ում

  Պատուհանը կփակվի 6 վայրկյանից...   Փակել