Այս որոշմանը մենք ինքներս ծանր ենք հանգել, բայց սա անհարժեշտություն էր․ Արմեն Գալջյանը՝ Հայկ Մարությանին անվստահություն հայտնելու մասին

Երեք տարիների ընթացքում, անշուշտ, բազմաթիվ գործեր են արվել՝ ի նպաստ Երևան քաղաքի, մի քանի հիմնարկներ են ստեղծվել Հայկ Մարությանի ղեկավարման տարիներին, որոնք էական նշանակություն ունեն քաղաքի կառավարման տեսանկյունից և այն նախընտրական խոստումները, որոնք «Իմ քայլը» Հայկ Մարությանի հետ միասին տվել է քաղաքացիներին՝ ինչ-որ չափով իրականացել են։

Այս մասին այսօր՝ դեկտեմբերի 22-ին, քաղաքապետ Հայկ Մարությանին անվստահություն հայտնելու վերաբերյալ արտահերթ նիստի ժամանակ ասաց «Իմ քայլը» խմբակցության ղեկավար Արմեն Գալջյանը։

«Մի փոքր ծանր իրավիճակ է և այս որոշմանը մենք ինքներս ծանր ենք հանգել, բայց, կարծում եմ, սա ստեղծված իրավիճակում անհրաժեշտություն էր, որովհետև ճգնաժամ էր առաջացել ավագանու և քաղաքապետի ինստիտուտների միջև։ Ես շատ եմ ուզում, որ մենք այսօր անձնավորված որևէ ելույթներ չունենանք, որովհետև Հայկ Մարության անձի նկատմամբ որևէ հակակրանք չկա, այսինքն որևէ անձնային խնդիր չկա, զուտ ինստիտուտների բախում է տեղի ունեցել և ես ուզում եմ, որ մենք այսօր այդ շրջանակներում ելույթներ և քննարկումներ ունենանք»,- ասաց Արմեն Գալջյանը։

Խմբակցության ղեկավարը նաև նշեց, որ արդեն առաջադրել են իրենց թեկնածուին, ով փողքաղաքապետ Հրաչյա Սարգսյանն է։

«Պարոն Սարգսյանը, գիտեք, որ այս պահին չի հանդիսանում ՔՊ-ի անդամ, այսինքն սա վկայում է այն մասին, որ կուսակցական խնդիր չի լուծվում այս որոշմամբ, ընդամենը քաղաքի առաջիկա երկու տարիների արդյունավետ կառավարման հարցն է լուծվում»,-ասաց նա։

Մանրամասները՝ տեսանյութում

Իրավաբան.net

Հետևեք մեզ Facebook-ում

  Պատուհանը կփակվի 6 վայրկյանից...   Փակել