Հանրային հեռուստաընկերության տնօրեն Հովհաննես Մովսիսյանը ֆեյսբուքյան իր էջում գրել է․
«Եվրոպական հեռարձակողների միության հետ բանակցությունների արդյունքում հաստատվել է, որ հաջորդ տարի Հայաստանը կհյուրընկալի «Մանկական եվրատեսիլը»:
Արդեն վաղվանից պետք է բոլորս պատրաստվենք այս մասշտաբային միջոցառմանը. այստեղ մեզ յուրաքանչյուրիդ աջակցությունն է պետք:
Դե ինչ, բարի գալուստ Հայաստան»