Ստանում եմ ահազանգեր ուսումնական գործընթացի կազմակերպման մասով․ Ժաննա Անդրեասյան

Կրթության, գիտության, մշակույթի և սպորտի փոխնախարար Ժաննա Անդրեասյանը ֆեյսբուքյան իր էջում գրել է․

«Հարգելի տնօրեններ և ծնողներ, քանի որ վերջերս անընդհատ ստանում եմ ահազանգեր ուսումնական գործընթացի կազմակերպման մասով, ուղղակի հիշեցնում եմ, որ ուսումնական գործընթացի արդյունավետ կազմակերպման հնարավորությունները սահմանված են գործող կարգերով և գտնվում են դպրոցի որոշման տիրույթում։
Մասնավորապես, հեռավար ուսուցման կարգով նախատեսված է, որ.

Հեռավար կրթության տեխնոլոգիաները կիրառվում են ուսումնական, լաբորատոր, գործնական պարապմունքների, ընթացիկ և միջանկյալ գնահատումների (բացառությամբ՝ սովորողների կողմից կրթական ծրագրի յուրացման ամփոփիչ ստուգման կամ ատեստավորման արդյունքում սովորողի փոխադրմանուղղ.) իրականացման ժամանակ, որի կիրառումը չի բացառում, ըստ անհրաժեշտության, սովորող-ուսուցիչ անմիջական հաղորդակցությունը: (ՀՀ ԿԳՄՍ նախարարի N 09-Ն հրաման, կետ 9).
Ուսումնական պլանով էլ ամրագրված է, որ.

Սովորողների ընթացիկ գնահատումն իրականացվում է բանավոր հարցման, գործնական աշխատանքի, թեմատիկ աշխատանքի և կիսամյակային ամփոփիչ աշխատանքի ձևերով։ Թեմատիկ և կիսամյակային ամփոփիչ աշխատանքներն իրականացվում են գրավոր եղանակով, իսկ անհնարինության դեպքում՝ բանավոր, աշխատանքի ամբողջ ընթացքը որակյալ տեսաձայնագրելու պայմանով։ (ՀՀ ԿԳՄՍ նախարարի N 54-Ն հրաման, կետ 21):

Հետևաբար դպրոցը պետք է գնահատի իրավիճակը և ամեն կոնկրետ դեպքում ըստ անհրաժեշտության օգտագործի եղած գործիքակազմը։ Պետք չի նախարարություն դիմել հարցով, որի կարգավորման տարբերակներն արդեն իսկ նախատեսված են։ Պետք է ծանոթ լինել կարգավորումներին և կարողանալ կիրառել դրանք ըստ անհրաժեշտության»։

Իրավաբան.net

Հետևեք մեզ Facebook-ում

  Պատուհանը կփակվի 6 վայրկյանից...   Փակել