Թուրքական լիրան թարմացրել է գրանցած հակառեկորդը

Թուրքական արժույթը շարունակում է էժանանալ, երկուշաբթի օրը այն էժանացել է 6%-ով՝ Կենտրոնական բանկի կողմից փոխարժեքի իջեցումից հետո մեկ դոլարի դիմաց հասնելով 17,38 լիրայի, փոխանցում է РИА Новости-ն։

Հինգշաբթի օրը Թուրքիայի Կենտրոնական բանկը որոշել է զեղչման տոկոսադրույքը 15%-ից իջեցնել 14%-ի։

Մոսկվայի ժամանակով ժամը 9.45-ի դրությամբ թուրքական արժույթը մեկ դոլարի դիմաց 17,38 լիրայի է հասել։ Թուրքական արժույթը, որը հունվարին վաճառվում էր մեկ դոլարի դիմաց 7,4 լիրա փոխարժեքով, տարվա ընթացքում էժանացել է ավելի քան 55%-ով, իսկ վերջին մեկ ամսվա ընթացքում արժեզրկվել է 37%-ով։

Ուրբաթ օրը թուրքական լիրայի փոխարժեքը նվազել է 9%-ով՝ հասնելով մեկ դոլարի դիմաց 17,14 լիրա հերթական հակառեկորդին։

Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանը 2019 թվականի հուլիսից երեք անգամ փոխել է Կենտրոնական բանկի ղեկավարին, իսկ 2021 թվականի նոյեմբերից երկու անգամ ֆինանսների նախարարին։ Ավելի վաղ Թուրքիայի գլխավոր ընդդիմադիր կուսակցությունների առաջնորդները Էրդողանին մեղադրել էին տնտեսական անգործունակության մեջ և կոչ էին արել արտահերթ ընտրություններ անցկացնել։ Թուրք առաջնորդը մերժել է կոչը՝ ասելով, որ նախագահական և խորհրդարանական ընտրությունները Թուրքիայում տեղի կունենան 2023 թվականի հունիսին նախատեսվածի համաձայն։

Իրավաբան.net

Հետևեք մեզ Facebook-ում

  Պատուհանը կփակվի 6 վայրկյանից...   Փակել