Օդի ջերմաստիճանը կնվազի 8-10 աստիճանով

Հիդրոօդերևութաբանության և մոնիթորինգի կենտրոնից հայտնում են, որ Երևան քաղաքում՝ դեկտեմբերի 18-ի երեկոյան ժամերին, 19-ին սպասվում են թույլ տեղումներ: Դեկտեմբերի 20-ի երեկոյան ժամերից, 21-ին ժամանակ առ ժամանակ սպասվում են տեղումներ: Դեկտեմբերի 22-23-ին սպասվում է առանց տեղումների եղանակ: Առավոտյան ժամերին հնարավոր է մառախուղ:

Հանրապետության տարածքում` դեկտեմբերի 18-ի ցերեկը, 19-20-ին, 22-ի գիշերը առանձին շրջաններում, 21-ին շրջանների զգալի մասում սպասվում են տեղումներ: Դեկտեմբերի 22-ի ցերեկը, 23-ին սպասվում է առանց տեղումների եղանակ: Արարատյան դաշտում առավոտյան ժամերին հնարավոր է մառախուղ: Քամին՝ հարավ-արևելյան 2-5մ/վրկ: Օդի ջերմաստիճանը դեկտեմբերի 21-23-ին աստիճանաբար կնվազի 8-10 աստիճանով։

Իրավաբան.net

Հետևեք մեզ Facebook-ում

  Պատուհանը կփակվի 6 վայրկյանից...   Փակել