Մանվել Փարամազյանը գրավի դիմաց ազատ կարձակվի

Քաջարանի համայնքապետ Մանվել Փարամազյանը գրավի դիմաց ազատ կարձակվի: Այս մասին ֆեյսբուքյան իր էջում գրել է Ազգային ժողովի «Հայաստան» խմբակցության պատգամավոր Աննա Գրիգորյանը։

Հիշեցնենք, որ նրան մեղադրանք է առաջադրվել ՀՀ քրեական օրենսգրքի 38-178-րդ հոդվածի (խարդախության օժանդակելը կամ կազմակերպելը), 311-րդ հոդվածի (կաշառք ստանալը) եւ 154.2-րդ հոդվածի (ընտրողներին կաշառք տալը, կաշառք ստանալը, ընտրությունների ժամանակ բարեգործության արգելքի խախտումը կամ ընտրողի ազատ կամքի իրականացմանը խոչընդոտելը) հատկանիշներով:

Փարամազյանը չի ընդունում իրեն առաջադրված մեղադրանքը:

Իրավաբան.net

Հետևեք մեզ Facebook-ում

  Պատուհանը կփակվի 6 վայրկյանից...   Փակել