Վրաստանում դեկտեմբերի 3-ի դրությամբ ընդհանուր առմամբ կատարվել է 2 211 839 պատվաստում։ Այս մասին տեղեկություն է տարածել Հիվանդությունների վերահսկման ազգային կենտրոնը, հայտնում է Aliq.ge-ն։
Ըստ կենտրոնի տվյալների՝ առնվազն 1 դոզայով պատվաստվել է 1 183 932 մարդ, կամ չափահաս բնակչության 41,7%-ը։
Միաժամանակ, ամբողջությամբ պատվաստվել է 1 009 992 մարդ՝ չափահաս բնակչության 35,24%-ը։
Դեկտեմբերի 2-ին կատարվել է 11 699 պատվաստում։
Ամենաշատ պատվաստումները կրկին իրականացվել են Թբիլիսիում՝ 3 889 մարդ։