Ճանապարհաշինարարության ոլորտում արձանագրվել են մի շարք բացթողումներ

Համաձայն ՀՀ վերահսկիչ պալատի 2012թ.-ի հաշվետվության` ճանապարհաշինարարության ոլորտում իրականացված վերահսկողության արդյունքում արձանագրվել են մի շարք բացթողումներ: Մասնավորապես նշենք մի քանիսը.

· չունենալով որոշակի աշխատանքների համար լիազոր մարմնի կողմից հաստատված նախահաշվային միավոր արժեքներ, նախահաշիվներումհաճախ կիրառվել են ոչնչով չհիմնավորված, այդ աշխատանքների իրական արժեքները զգալիորեն գերազանցող արժեքներ, ինչը հանգեցրել էնախահաշվային արժեքների էական ավելացման

· նախագծերում օգտագործվող նյութերի ծագումը չնշելու հետևանքով հաշվարկներում կիրառելով հնարավոր ամենաբարձր գները ևնախատեսելով շինարարական նորմերով ու կանոններով չնախատեսված աշխատանքներ, էականորեն ավելացվել են նախահաշվայինարժեքները
· նախագծվել և իրականացվել են Հայաստանի Հանրապետությունում գործով նորմատիվային ակտերով չնախատեսված աշխատանքներ,ինչի արդյունքում հնարավար չի եղել իրականացնել այդ աշխատանքների նկատմամբ որակի վերահսկողություն
· նախագծերով չեն հիմնավորվել աշխատանքների համար սահմանված երաշխիքային ժամկետները, իսկ նախագծայինփոփոխությունները կատարվել են ՀՀ օրենսդրության պահանջների խախտումով
· իրականացվել են աշխատանքներ առանց անհրաժեշտ լաբորատոր հետազոտությունների, կան նաև իրականացված լաբորատորհետազոտություններ, որոնց արդյունքներն իրենց հերթին արժանահավատ չեն, բացի այդ աշխատանքներն ընդունելիս չեն իրականացվելնորմերով նախատեսված անհրաժեշտ բոլոր ստուգումները
· ասֆալտբետոնե խառնուրդի պատրաստման ժամանակ, հաշվի չառնելով բնակլիմայական գոտիները և ճանապարհների տեխնիկականկարգերը, համատարած օգտագործվել է նույն կարգի բիտում
· ճանապարհի պահպանման աշխատանքների համար կազմված բյուջետային հայտի հաշվարկները արժանահավատ չեն, բացի այդճանապարհի սպասարկման մակարդակների կամայական փոփոխության արդյունքում տեղի են ունեցել աշխատանքների թանկացումներ
· չի հիմնավորվել և չի վերահսկվել գծանշման աշխատանքների համապատաս-խանությունը գործող ստանդարտներին:

Տեղեկացնեք, որ բացի հիշյալ խախտումները ընտրանքային կարգով «Իջևան ՃՇՇ» ՓԲԸ-ում և «Արարատ ճանշին» ՍՊԸ-ում իրականացված ստուգմամբ արձանագրվել է 198,116.0 հազ. դրամ գումարի չափով խախտում:

Իրավաբան․net

 

 

 

Սույն հրապարակումը պատրաստվել է ԵԱՀԿ երևանյան գրասենյակի կողմից ֆինանսավորած և ՀԵԻԱ-ի կողմից իրականացվող «Հանրային վերահսկողություն և թափանցիկության ապահովում» ծրագրի շրջանակներում: Սույն հրապարակման մեջ ամփոփված տեսակետները, մեկնաբանություններն և եզրակացությունները պատկանում են հեղինակներին և կարող են չհամընկնել ԵԱՀԿ երևանյան գրասենյակի տեսակետների հետ: 

Հետևեք մեզ Facebook-ում

  Պատուհանը կփակվի 6 վայրկյանից...   Փակել