Նշված հասցեներում կդադարեցվի գազամատակարարումը

«Գազպրոմ Արմենիա» ՓԲԸ-ից տեղեկացնում են, որ վթարավերականգնման աշխատանքներ իրականացնելու նպատակով նոյեմբերի 18-ին՝ ժամը 09:30-ից մինչև ժամը 18:00-ն, դադարեցվել է Արարատի մարզի Արարատ քաղաքի, Նոյակերտ, Ավշար, Սուրենավան, Արարատ գյուղերի, ՈԿՖ բանավանի գազասպառողների և հարակից տարբեր նշանակության հանրային օբյեկտների գազամատակարարումը։

Հայտնում են նաև, որ վթարավերականգնման աշխատանքներ իրականացնելու նպատակով նոյեմբերի 18-ին՝ ժամը 08:30-ից, դադարեցվել է Երևան քաղաքի Մալաթիա-Սեբաստիա վարչական շրջանի Ջամբուլի, Գագարինի, Ոսկանյան, Շահումյան 16 փողոցների գազասպառողների և հարակից տարբեր նշանակության հանրային օբյեկտների գազամատակարարումը:

Իրավաբան.net

Հետևեք մեզ Facebook-ում

  Պատուհանը կփակվի 6 վայրկյանից...   Փակել