Դիրքեր կան, որ հետ ենք վերցրել․ Արմեն Խաչատրյան

Հայաստանի արևելյան սահմանագոտում տեղի ունեցած ակտիվ ռազմական գործողությունների ընթացքում Զինված ուժերը մարտական դիրքեր են հետ վերցրել։ «Արմենպրես»-ի հաղորդմամբ՝ լրագրողների հետ ճեպազրույցում այս մասին ասաց «Քաղաքացիական պայմանագիր» խմբակցության պատգամավոր Արմեն Խաչատրյանը։

«Այս պահին հրադադար է։ Դիրքեր կան, որ հետ ենք վերցրել»,- ասաց Խաչատրյանը։

Պատգամավորը նպատակահարմար չհամարեց ասել, թե որտեղ ինչ են վերցրել և որ հատվածում ինչ իրավիճակ է։

Հարցին՝ հայկական կողմը ՀԱՊԿ-ին դիմել է, թե ոչ, Արմեն Խաչատրյանը պատասխանեց, որ չի կարող ասել՝ գրավոր դիմել է, թե ոչ, բայց դիմել է։

Արմեն Խաչատրյանը ևս մեկ անգամ պնդեց՝ միջանցք չի լինելու, և որևէ մեկն ուժով այդ խնդիրը չի կարող լուծել։

Իրավաբան.net

Հետևեք մեզ Facebook-ում

  Պատուհանը կփակվի 6 վայրկյանից...   Փակել