Բարձրագույն դատական խորհրդի աշխատակազմի մամուլի և հասարակայնության հետ կապերի ծառայության պետ Լիլիթ Շաբոյանը հայտնում է․
«ԲԴԽ-ում այսօր ավարտվեց դատավոր Զարուհի Նախշքարյանին կարգապահական պատասխանատվության ենթարկելու վերաբերյալ միջնորդությունների քննությունը:
ԲԴԽ-ն հեռացավ խորհրդակցական սենյակ՝ երկու վարույթների վերաբերյալ որոշում կայացնելու:
Հրապարակումները կլինեն նոյեմբերի 29-ին՝ ժամը 15:00-ին և 15:10»: