Դատավորի գործունեության արդյունքներով դատարանի նախագահը, իսկ դատարանի նախագահի գործունեության արդյունքներով Հայաստանի Հանրապետության վճռաբեկ դատարանի նախագահը, կարող են դատավորի, դատարանի նախագահի նկատմամբ կիրառել Հայաստանի Հանրապետության աշխատանքային օրենսգրքի 219-րդ հոդվածով նախատեսված հետևյալ խրախուսանքի տեսակները.
ա) շնորհակալության հայտարարում.
բ) միանվագ դրամական պարգևատրում.
գ) հուշանվերով պարգևատրում.
դ) լրացուցիչ վճարովի արձակուրդի տրամադրում։
3. Դատավորը կարող է խրախուսվել, եթե նրա կողմից բարեխղճորեն
կատարվել են աշխատանքային պարտականությունները և տարվա ընթացքում չունի
կարգապահական տույժ։