«Մենք հույս ունենք, որ նախատեսված գործողությունները մեծ մասամբ կիրականացվեն մինչև 2026 թվականը»․ Գևորգ Քոչարյան

Անկախ զեկույցից, նախարարությունը ևս մոնիթորինգ է իրականացնում, և խնդիրներ են արձանագրվել։ Խնդիրները հիմնականում վերաբերում են քաղաքականությամբ նախատեսված գործողություններին, որոնք դեռևս ոչ ամբողջական են կատարված։

Այս մասին Iravaban.net-ի հետ զրույցում ասաց Արդարադատության նախարարի տեղակալ Գևորգ Քոչարյանը։

Նա նշեց, որ կան գործողություններ, որոնք ամբողջությամբ կատարված են, սակայն կան նաև այնպիսիք, որոնք նոր են իրագործվելու․ «Սա շարունակական գործընթաց է, որը նախատեսվում է՝ 2026 թվականին պետք է ամփոփվի։ Մենք հույս ունենք, որ նախատեսված գործողությունները մեծ մասամբ կիրականացվեն մինչև 2026 թվականը։ Այս այլընտրանքային մոնիթորինգը մի պրոցես է, որ ՀԿ-ները իրականացնում են առանձին կերպով և առանձին գնահատում են Կառավարության աշխատանքները և կատարողականները այս ոլորտում»։

Մանրամասները՝ տեսանյութում։

Իրավաբանների հայկական ասոցիացիան մշտադիտարկում է իրականացնում՝ ուղղված դատական և իրավական բարեփոխումների, հակակոռուպցիոն քաղաքականության, ինչպես նաև մարդու իրավունքների պաշտպանության ազգային ռազմավարության ու դրանցից բխող գործողությունների ծրագրերի իրականացման ընթացքին։

Մշտադիտարկման շրջանակներում Iravaban.net առցանց մասնագիտական մեդիան ոլորտի մասնագետների օգնությամբ վերլուծում և լուսաբանում է ինչպես ամբողջությամբ կատարված, այնպես էլ մասնակիորեն իրականացված կամ ընդհանրապես չկատարված գործողությունները՝ անդրադառնալով նաև դրանցում արձանագրված բացթողումներին, խոչընդոտներին ու պատճառներին։
Իրավաբան.net

Հետևեք մեզ Facebook-ում

  Պատուհանը կփակվի 6 վայրկյանից...   Փակել