«Վեոլիա Ջուր» ընկերությունը տեղեկացնում է իր հաճախորդներին և սպառողներին, որ վթարային աշխատանքներով պայմանավորված, ս.թ հունիսի 13-ին 10:00-21:00-ն կդադարեցվի Երևանի Ավան վարչական շրջանի Ավան Նարեկացի, Քուչակ, Դ.Վարուժան թաղամասերի, Ավան Հ.Հովհաննիսյան, Իսահակյան Թաղ., Ավան Սայաթ-Նովա Թաղ. 1/1-8/2 շենքերի, Ավան Խուդյակովի 2, 3 նրբանցքների, Ա.Շահինյանի 1 Նրբ. 20-25/9 տների ջրամատակարարումը:
Ընկերությունը հայցում է սպառողների ներողամտությունը պատճառված անհանգստության և կանխավ շնորհակալություն հայտնում ըմբռնման համար: