Ավելի վաղ հայտնել էինք, որ Հնդկաստանի Ահմեդաբադ քաղաքում Air India ինքնաթիռի կործանման հետևանքով զոհվել են օդանավում գտնվող բոլոր 230 ուղևորները և անձնակազմի 12 անդամները։
ՀՀ արտաքին գործերի նախարար Արարատ Միրզոյանը ցավակցություն է հայտնել Հնդկաստանի ԱԳ նախարար Սուբրամանյամ Ջայշանկարին և Հնդկաստանի բարեկամ ժողովրդին Ահմեդաբադում տեղի ունեցած ողբերգական ավիավթարի կապակցությամբ։
«Խորը վշտով տեղեկացա Ահմեդաբադի օդանավակայանում ուղևորատար ինքնաթիռի ողբերգական վթարի մասին։ Իմ անկեղծ ցավակցությունն եմ հայտնում Հնդկաստանի ԱԳ Սուբրամանյամ Ջայշանկարին և Հնդկաստանի բարեկամ ժողովրդին և ուժ եմ մաղթում այս սրտակեղեք պատահարի հետևանքով բոլոր տուժածների ընտանիքներին»,- X-ի միկրոբլոգում գրել է Միրզոյանը։