Վարչապետ Նիկոլ Փաշինյանը հոկտեմբերի 21-ին որոշում է ստորագրել, որում ասվում է․
«Ղեկավարվելով «Հատուկ քննչական ծառայության մասին» օրենքի 12-րդ
հոդվածի 1-ին մասի 2-րդ կետով և «Հակակոռուպցիոն կոմիտեի մասին» օրենքի 48-րդ հոդվածի 12-րդ մասով՝ Մուշեղ Բաբայանին 2021 թվականի հոկտեմբերի 21-ից նշանակել Հակակոռուպցիոն կոմիտեի նախագահի տեղակալի պաշտոնակատար՝ ազատելով նրան Հատուկ քննչական ծառայության պետի տեղակալի պաշտոնից»։
Հիշեցնենք, որ ՀՔԾ պետի տեղակալի պաշտոնը նա զբաղեցրել էր վարչապետի հոկտեմբերի 4-ի որոշմամբ, իսկ մինչ այդ նա զբաղեցնում էր Ոստիկանության կրթահամալիրի պետի պաշտոնը։