Բաքվի բռնապետը խոսում է մեր իսկ հինավուրց հողում, մեր՝ իբր միայն 19-րդ դարում հաստատվելու ակնհայտ հիմարության մասին․ իրանագետ

Իրանագետ Վարդան Ոսկանյանը գրում է.

«Հարավային Կովկասում ընդամենը մեկ ոչ իրանական լեզու կա, որը չունի փոխառություններ միջին պարսկերենից (Սասանյանների օրոք) և պարթևերենից (Արշակունիների օրոք), և այդ լեզուն ադրբեջաներենն է։

Սա օրինաչափ է, որովհետև թյուրքական այս բարբառը դրանով խոսողների հետ միասին մեր տարածաշրջանում հայտնվել է այն ժամանակ, երբ արդեն վաղուց ո՛չ Սասանյանները կային, ո՛չ էլ՝ Արշակունիները։

Հիմա Բաքվի բռնապետը խոսում է մեր իսկ հինավուրց հողում, մեր՝ իբր միայն 19-րդ դարում հաստատվելու ակնհայտ հիմարության մասին։

Ափսոս, Շապուհ և Արշակ Մեծերը չկան, որ սրա նախնիներին նույնիսկ Կենտրոնական Ասիայում չէին տեսել, որովհետև դրանք շատ ավելի արևելքում էին խաշնարածությամբ զբաղվում»։
Իրավաբան.net

Հետևեք մեզ Facebook-ում

  Պատուհանը կփակվի 6 վայրկյանից...   Փակել