Գյումրիի քաղաքապետի թեկնածու Վարդան Հակոբյանի նախընտրական շտաբը հայտարարություն է տարածել, որում ասվում է․
«2021 թվականի 16-ի լույս 17-ի գիշերը թիվ 4, 37, 40, 41 դպրոցների, «Ընտանիք» հասարակական կազմակերպության, «Անի» մանկապարտեզի և ընտրատեղամաս հանդիսացող այլ տարածքների մերձակայքում, խախտելով ընտրական օրենսգրքի 19-րդ հոդվածի 6-րդ կետով սահմանված քարոզչություն իրականացնելու արգելքը, փակցրել են Քաղաքացիական Պայմանգիր կուսակցության ներկայացուցիչ՝ քաղաքապետի թեկնածու Հովհաննես Հարությունյանի և թիվ 4 քվեաթերթիկի լուսանկարներով գովազդային պաստառներ:
Թույլ տրված օրինախախտման մասին 17.10.2021թ. ժամը 09.30-ի սահմաններում իրազեկում է ներկայացվել ՀՀ Ոստիկանության Շիրակի մարզային վարչություն»: