Արցախի ՊԲ-ում զոհված զինծառայողներ չկան․ Արցախի ՄԻՊ

Այցելել եմ Ստեփանակերտի զինվորական հոսպիտալում գտնվող վիրավոր զինծառայողներին, հայտնում է Արցախի ՄԻՊ Գեղամ Ստեփանյանը։

«Արցախի Պաշտպանության բանակը զոհեր չունի։

Ներկա պահին մարտական գործողություններ չեն ընթանում»,-թվիթերյան իր միկրոբլոգում գրել է Ստեփանյանը:

Հիշեցնենք, որ հոկտեմբերի 14-ի երեկոյան, ադրբեջանական զինված ուժերը կրակ են բացել Արցախի Հանրապետության արևելյան սահմանագոտում տեղակայված ՊԲ մարտական հենակետի ուղղությամբ, ինչի արդյունքում հրազենային վիրավորում է ստացել վեց զինծառայող: Միջադեպի մասին անհապաղ տեղեկացվել է Արցախում ՌԴ խաղաղապահ զորակազմի հրամանատարությունը, հայտնում է Պաշտպանության բանակը։

Արցախի Հանրապետության պաշտպանության նախարարությունը հայտարարում է, որ շարունակում է հավատարիմ մնալ հրադադարի ռեժիմի պահպանմանը և կոչ է անում ադրբեջանական կողմին նույնպես ձեռնպահ մնալ իրադրությունն ապակայունացնող գործողություններից:

Իրավաբան.net

Հետևեք մեզ Facebook-ում

  Պատուհանը կփակվի 6 վայրկյանից...   Փակել