Պետական եկամուտների կոմիտեի նախագահ Ռուստամ Բադասյանը Կառավարության նիստից հետո լրագրողների հետ ճեպազրույցում անդրադարձավ վարչապետ Նիկոլ Փաշինյանը լուսանկարը պաշտոնյաների աշխատասենյակում փակցնելու քաղաքականությանը, ասելով, որ իր աշխատասենյակում ևս փակցված է վարչապետի լուսանկարը:
«Որովհետև այդպիսինն է սահմանված նոր կարգը և այդպիսի ընթացակարգ կա: Ոչ, որևէ օրենսդրական կարգավորում չկա, ուղղակի այդպես է հիմա ընդունված և այդ կարգը պահպանվում է, բնականաբար Կառավարությունն է որոշել»,-ասաց ՊԵԿ նախագահը: