Ուղղակի այդպես է հիմա ընդունված և այդ կարգը պահպանվում է. Ռուստամ Բադասյանը՝ վարչապետի լուսանկարը աշխատասենյակներում փակցնելու մասին

Պետական եկամուտների կոմիտեի նախագահ Ռուստամ Բադասյանը Կառավարության նիստից հետո լրագրողների հետ ճեպազրույցում անդրադարձավ վարչապետ Նիկոլ Փաշինյանը լուսանկարը պաշտոնյաների աշխատասենյակում փակցնելու քաղաքականությանը, ասելով, որ իր աշխատասենյակում ևս փակցված է վարչապետի լուսանկարը:

«Որովհետև այդպիսինն է սահմանված նոր կարգը և այդպիսի ընթացակարգ կա: Ոչ, որևէ օրենսդրական կարգավորում չկա, ուղղակի այդպես է հիմա ընդունված և այդ կարգը պահպանվում է, բնականաբար Կառավարությունն է որոշել»,-ասաց ՊԵԿ նախագահը:

Իրավաբան.net

Հետևեք մեզ Facebook-ում

  Պատուհանը կփակվի 6 վայրկյանից...   Փակել