Վթարային ջրանջատում Արմավիրի և Սյունիքի մարզերում հոկտեմբերի 14-ին

Վեոլիա Ջուր» ընկերությունը տեղեկացնում է իր հաճախորդներին և սպառողներին հոկտեմբերի 14-ին վթարի վերացման աշխատանքներով պայմանավորված՝ ջրամատակարարաման հետևյալ ընդհատումների մասին.

  • ժամը 10:00-22:00 կդադարեցվի Արմավիրի մարզի՝ Էջմիածին քաղաքի և Արտիմետ գյուղի,
  • ժամը 09.00-21.00 կդադարեցվի Սյունիքի մարզի Գորիս քաղաքի՝ Արեգունի, Արևշատ, Սալքար թաղամասերի, Քարահունջ գյուղի՝ 1, 2, 3, 4 փողոցների ջրամատակարարումը:

Ընկերությունը հայցում է սպառողների ներողամտությունը պատճառված անհանգստության և կանխավ շնորհակալություն հայտնում ըմբռնման համար:

Իրավաբան.net

Հետևեք մեզ Facebook-ում

  Պատուհանը կփակվի 6 վայրկյանից...   Փակել