Հոկտեմբերի 14-ից հետո գործատուները չեն կարող աշխատողներին չթույլատրել աշխատանքի․ Արա Զոհրաբյան

Փաստաբանական դպրոցի տնօրեն Արա Զոհրաբյանը ֆեյսբուքյան իր էջում գրել է․ «ՔԱՂԱՔԱՑԻՆ ՏՈՒԳԱՆՔԻ ՄԱՏԵՐԻԱԼ ՉԻ ԿԱՄ ՊԱՐՏԱԴԻՐ ՊԱՏՎԱՍՏՈՒՄ

Սիրելի հայրենակիցներ,

Ուզում եմ ձեզ հիշեցնել, որ 2018թ. հունիսի 15-ին վարչապետ Նիկոլ Փաշինյանը հայտարարում էր, որ քաղաքացին տուգանքի մատերիալ չի:

Հիմա կներկայացնեմ ձեզ վիճակագրական կոմիտեի պաշտոնական տվյալները 2017, 2018, 2019 և 2020 թվականներին քաղաքացիների նկատմամբ կիրառված ընդհանուր տուգանքների չափերի մասին:

2017թ.- 4.579.961.000 ՀՀ դրամ
2018թ.- 4.019.250.000 ՀՀ դրամ
2019թ.- 6.048.829.000 ՀՀ դրամ
2020թ.- 9.345.585.000 ՀՀ դրամ (ինը միլիարդից ավել)

Հետևությունները թողնում ենք ձեզ: Հոկտեմբերի 7-ի հանրահավաքին շատ մարդ չեկավ, յուրաքանչյուրը մտածում էր, որ իր փոխարեն հարևանը կգնա:

Տեղեկացնում էինք, որ եթե հանրային մեծ պահանջ չձևավորվի, առաջ են տանելու պարտադրանքի գործընթացը: Քաղաքացին տուգանքի մատերիալ չէ ասելով ամենաշատն են տուգանում քաղաքացուն:

Այս ՊՇՌ հետազոտության և պատվաստման պարտադրանքի մեջ էլ աբսուրդը կայանում է նրանում, որ այս եղանակով իրենք չեն հասնում ռիսկային խմբերին՝ 60+ տարիքի մարդկանց, այլ ընկել են աշխատող մարդկանց հետևից: Աշխատողների մեծ մասը երիտասարդ կամ միջահասակ մարդիկ են, որոնք ռիսկային խմբերում չեն գտնվում: Այսինքն, այս վարչարարությամբ կառավարությունը չի հասնում իրական խնդիր ունեցողներին՝ թոշակառու պապիկներին և տատիկներին:

Հոկտեմբերի 14-ից հետո, այս օրենսդրության պայմաններում, գործատուները չեն կարող աշխատողներին չթույլատրել աշխատանքի: Եթե չթույլատրեն, ապա պետք է վճարեն դրա համար: Դա էլ են հասկացել և հիմա աշխատանքային օրենսգրքի փոփոխության նախագիծ են շրջանառում:

Հարգելի գործատուներ, Ձեզ վրա դրված չի պարտականություն, որ ստիպեք ձեր աշխատողներին պատվաստվեն կամ ՊՇՌ հետազոտություն անցնեն:

Ձեզ վրա այդ մասով դրված է միայն այս պարտականությունը՝ մեջբերում եմ (հավելված 3-ից)՝ տնօրենի հրամանով նշանակվում է կորոնավիրուսային հիվանդության տարածման կանխարգելման նպատակով միջոցառումների պատասխանատու ով ապահովում է՝ ախտահանման գործընթացի, անձնակազմի կորոնավիրուսային հիվանդության (COVID-19) ախտորոշման ՊՇՌ հետազոտության վերաբերյալ, անձնակազմի կորոնավիրուսային հիվանդության (COVID-19) դեմ պատվաստումային կարգավիճակի և բժշկական հակացուցումների վերաբերյալ գրանցամատյանների վարումը:

Եթե ձեր աշխատողը չբերեց որևէ փաստաթուղթ, ձեզ դրա համար չեն կարող տուգանել, եթե դուք գրանցամատյանները լրացնում եք:

Հիշեցնեմ, որ Ազատ կամք նախաձեռնությունը դեմ է պատվաստման պարտադրանքի բաղադրիչի դեմ: Մարդը պետք է գիտակցված որոշում ընդունի պատվաստվել, թե՝ ոչ:

Եթե ձեր իրավունքները կխախտեն, դիմեք մեզ: Հետևեք Ազատ կամք նախաձեռնության ֆեյսբուքյան էջին»:

Իրավաբան.net

Հետևեք մեզ Facebook-ում

  Պատուհանը կփակվի 6 վայրկյանից...   Փակել