Արեք․ միայն չմտածեք, թե ձեր բոլորիդ գործողությունները դիտարկող, վերլուծող ու դրանց վտանգավոր արդյունքները նկատողներ չկան․ Ստյոպա Սաֆարյան

Հանրային խորհրդի նախկին նախագահ Ստյոպա Սաֆարյանը ֆեյսբուքյան իր էջում գրել է․

««Երկիրը գտնվում է խիստ բախտորոշ փուլում, կա ճգնաժամ, պետականությանը վտանգ է սպառնում: Մենք մշտապես հայտարարել ենք, որ չենք հրաժարվելու փողոցային պայքարից: Այս փուլում ակտիվ քննարկումների մեջ ենք, թե ինչ անենք, որպեսզի չեզոքացնենք մեր երկրին սպառնացող վտանգները և կանխենք Հայաստանի թուրքացումը: Առաջիկայում դուք ականատես կլինեք նաև փողոցային ակցիաների և գործողությունների», ԱԺ ճեպազրույցում հայտարարել է Հայաստան դաշինքի պատգամավոր Իշխան Սաղաթելյանը։

Երբ պատերազմից հետո պետք էր, որ իշխանությունն ու ընդդիմությունը ներքաղաքական ռազբորկաները հետաձգեին ապագայի վրա, շատ արագ պայմանավորվեին արտահերթ ընտրությունների մասին, ու նոյեմեբերի 10-ից սկսած բոլորով կանխատեսեին(ք) Գեղարքունիքի ու Սյունիքի, Տավուշի սահմանների, ճանապարհների համար ի հայտ գալիք ռիսկերը, իսկ դա անելը բարդ չէր, քանի որ միանգամայն տեսանելի էր, որ
-Քաշաթաղի ու Քարվաճառի շրջանների հանձնումով նոր սահման էր ի հայտ գալու Գեղաքունիքի ու Սյունիքի հետ, իսկ դա նշանակում էր՝ նոր շփման գիծ, ու պետք էր արագ հասկանալ, որ հայկական կողմն առնվազն ժամանակային, աշխարհագրական առավելություններ ուներ ավելի վաղ դիրքավորվելու, դիրքեր դնելու, կահավորելու, քանզի Ադրբեջանը այդ նույն առումներով ետ էր /մինչ կհաստատվեր Սանասարում ու Կովսականում, Քարվաճառում՝ ականազարծում, զորքի ու տեխնիկայի տեղափոխում/․․․

-ֆիզիկական աշխատանքի ունակ տղամարդկանցս համաժողովդական մոբիլիզացիայով կարող էինք բոլորով գնալ դիրքեր ու բլինդաժներ փորել, որ մինչ օրս մեր դիրքապահները վրաններում չլինեն, խրամատներ, խարմուղիններ ու խրամատաբջիջներ կառուցեինք,

-բոլոր պրոֆեսիոնալ-փորձագիտական-պետական ինստիտուտներով ոչ միայն կանխատեսեինք Սյունիքի հարցում աշխարհաքաղաքական մեծացող շահագրգռությունները, հենց եռակողմ գործընթացների երաշխավոր Ռուսաստանի հնարավոր պաահվածքը և կառուցեինք հաղորդակցության այլընտրանքային ճանապարհներ, որպեսզի ներկայիս մտահոգիչ զարգացումները չունենայինք թե սահմանախախտումների, թե ավտոճանապարհի «ադրբեջանական պարեկության» առումով,

-փողոցային պայքարներով գիտակցված թե չգիտակցված ու անուղեղ վարքագծով թուլացվեց կենտրոնական իշխանության ազդեցությունը Սյունքիում, իշխանության ներկայացուցիչներին մի տևական շրջան մղեցին «թաքստոցներ», ու մինչ վերջիններս գլուխները դուրս կհանեին թաքստոցներից, հոպ, թուրքը նստած էր Սև լճում, Կութի գլխավերևում, Վելքըմ Ադրբեջան ցուցանակը՝ ավտոճանապարհին ու այսպես շարունակ․․․

Այն ներքաղաքական ճգնաժամը, որը կարող էր լուծվել շատ ավելի երկար տևեց, ձգվեց, հանգուցալուծվեց միայն հունիսի 20-ին, 7-8 ամիս անց ու մենք, որ ժամանակային ու այլ ակտիվների առումով առավելություն ունեինք Ադրբեջանի հանդեպ՝ ավելի բարենպաստ ու ավելի վաղ դիրքավորվելու, այլընտրանքային ավտոճանապարհներ կառուցելու ու Գորիս-Կապան գատվածի վրա թշնամու այսօրվա խաղն ու ճնշումը իմաստազրկելու համար, չարեցինք․․․

Կռիվ-կռիվ էինք խաղում ներսում՝ Երևանի փողոցներում, իսկ թուրքը՝ սահմանին ու ավտոճանապարհին․․․ Ու կրկին հաղթեց թուրքը․․․

Հիմա էլ՝ երբ Մոսկվան ինչ-որ անհասկանալի թղթեր է փոխանցել Երևանին ու Բաքվին, որ հերթական խնդիր չլուծող, ավելի ստույգ՝ կողմերի վրա լծակներն ավելացնող եռակողմ ֆորմատը ստեղծվի սահմանազատման համար, նորից սպառնում են փողոց դուրս գալ, պետականությունը փրկելու համար․․․
Ու փոխանակ նոր ռիսկերի կանխատեսման, կառավարման հարցեր լուծվեն, իշխանությունը Անկախության օրվա միջոցառումների է պատրաստվում, ընդդիմությունը դրանց «գունագեղության» դեմ կռիվ տալիս ու սպառնում կրկին փողոց դուրս գալ․․․

Արեք․ միայն չմտածեք, թե ձեր բոլորիդ գործողությունները դիտարկող, վերլուծող ու դրանց վտանգավոր արդյունքները նկատողներ չկան․․․»
Իրավաբան.net

Հետևեք մեզ Facebook-ում

  Պատուհանը կփակվի 6 վայրկյանից...   Փակել