Տեսչական մարմինը վերահսկողական դիտարկում է իրականացրել Երևանի Շենգավիթ վարչական շրջանում

ՀՀ քաղաքաշինության, տեխնիկական և հրդեհային անվտանգության տեսչական մարմինը ՀՀ ոստիկանության, ՀՀ առողջապահական և աշխատանքի տեսչական մարմնի հետ սեպտեմբերի 17-ին համատեղ վերահսկողական դիտարկում են իրականացրել Երևանի Շենգավիթ վարչական շրջանում։

«ՔՏՀԱ տեսչական մարմնի մասնագետները, պարեկային ծառայողները, ԱԱՏՄ տեսուչներն ուսումնասիրել են վերոնշյալ վարչական շրջանում ուղևորափոխադրում իրականացնող 85 տրանսպորտային միջոց:

Տեսչական մարմինը հայտնաբերել է, որ որոշ ուղևորներ և վարորդներ դիմակ չեն կրել, դրանց վերաբերյալ 14 վարչական արձանագրություն է կազմվել։

Covid-19-ի պայմաններում հանրային տրանսպորտում հակահամաճարակային կանոնների (դիմակի կրում, տրանսպորտային միջոցներում ախտահանիչ հեղուկների առկայություն, գերբեռնված երթևեկության բացառում, սոցիալական հեռավորության պահպանում, տրանսպորտային միջոցների ախտահանում) պահպանման նկատմամբ տեսչական վերահսկողությունը կշարունակվի նաև առաջիկա հանգստյան օրերին»։

Իրավաբան.net

Հետևեք մեզ Facebook-ում

  Պատուհանը կփակվի 6 վայրկյանից...   Փակել