Ընտանեկան նպաստի իրավունք տրամադրելիս ովքե՞ր են համարվում ընտանիքի անդամ

Ընտանիքի անապահովության աստիճանը գնահատելիս ընտանիքը միևնույն բնակության վայրում հաշվառված և (կամ) փաստացի բնակվող քաղաքացիների սոցիալական փոքր խումբն է, որի անդամները վարում են ընդհանուր տնտեսություն և ունեն ընդհանուր բյուջե, ինչպես նաև միայնակ բնակվող քաղաքացին:

Այսինքն ընտանիքի անդամ են համարվում այն քաղաքացիները ովքեր բնակության նույն հասցեում

    • հաշվառված են և բնակվում են կամ
    • հաշվառված են, սակայն չեն բնակվում կամ
    • բնակվում են առանց հաշվառման:

Ընտանեկան նպաստ ստանալու իրավունքը որոշելիս ընտանիքի անդամ չեն համարվում՝
ա) ազատազրկման վայրերում գտնվող քաղաքացիները.
բ) պարտադիր զինվորական ծառայության զորակոչված շարքային կազմի ժամկետային զինծառայողները.
գ) ռազմաուսումնական հաստատություններում սովորող կուրսանտները.
դ) բնակչության սոցիալական պաշտպանության հաստատություններում (մանկատուն, ծերանոց) գտնվող կամ տեղավորված քաղաքացիները:

Իրավաբան.net

Հետևեք մեզ Facebook-ում

  Պատուհանը կփակվի 6 վայրկյանից...   Փակել