ԵՊՀ նոր ռեկտորի ԺՊ-ի անունը գաղտնի է պահվում. Գևորգ Էմին-Տերյան

ԵՊՀ մամուլի խոսնակ Գևորգ Էմին-Տերյանը ֆեյսբուքյան իր էջում հայտնել է.

«Վաղը` ժամը 13.00-ին, ԵՊՀ գիտխորհրդի դահլիճում ԿԳՄՍ նախարար Վահրամ Դումանյանը համալսարանականներին ներկայացնելու է ԵՊՀ ռեկտորի նոր ժ.պ.-ին, որի անունը գաղտնի է պահվում»։

Հիշեցնենք, որ 2019 թ. մայիսի 30-ից ԵՊՀ ռեկտորի ժամանակավոր պաշտոնակատար նշանակված Գեղամ Գևորգյանը հրաժարականի դիմում է ներկայացրել։

Դիմումի մեջ նա խնդրել էր մայիսի 17-ին իրեն ազատել ռեկտորի ժամանակավոր պաշտոնակատարի պաշտոնից:

Իրավաբան.net

Հետևեք մեզ Facebook-ում

  Պատուհանը կփակվի 6 վայրկյանից...   Փակել