Հստակ տեղեկությունների համաձայն՝ Դեր Զորի եկեղեցական համալիրը պայթեցվել է․ Կիլիկիո կաթողիկոսարան

Կիլիկիո կաթողիկոսարանի ֆեյբուքյան էջում տեսանյութ է հրապարակվել, որին կից գրամամբ նշվում է` հստակ տեղեկություններ կան, որ Դեր Զորի եկեղեցական համալիրը պայթեցվել է:

«Այս տեսաերիզին (video) մէջ կը տեսնէք Տէր Զօրի եկեղեցւոյ համալիրը՝ իր նախկին եւ ներկայ վիճակին մէջ։ Յստակ տեղեկութիւններու համաձայն, համալիրը քանդուած է անոր զանազան մասերուն մէջ զետեղուած ռումբերով։

Յայտնենք, որ Տէր Զօրի համալիրը կը բաղկանար եկեղեցիէ, թանգարանէ, մատենադարանէ, համագումարներու յատուկ սրահէ եւ այլ յարակից բաժիններէ։

Անմիջապէս որ շրջանի ապահովական պայմանները թոյլատու ըլլան, Ն.Ս.Օ.Տ.Տ. Արամ Ա. Վեհափառ Հայրապետը պիտի այցելէ Տէր Զօր»,- ասված է գրառման մեջ։

Իրավաբան.net

Հետևեք մեզ Facebook-ում

  Պատուհանը կփակվի 6 վայրկյանից...   Փակել