ԵԽԽՎ-ն հատուկ զեկույց կհրապարակի Հայաստանի և Ադրբեջանի միջև հակամարտության հումանիտար հետևանքների վերաբերյալ

ԵԽԽՎ-ն սեպտեմբերին հատուկ զեկույց կհրապարակի Հայաստանի և Ադրբեջանի միջև հակամարտության հումանիտար հետևանքների վերաբերյալ: Այդ նպատակով՝ Եվրոպայի խորհրդի խորհրդարանական վեհաժողովի իռլանդացի պատգամավոր Փոլ Գավանը հուլիսի 26-28-ը փաստահավաք առաքելությամբ կմեկնի Ադրբեջան:

ԵԽԽՎ հայտարարության մեջ ասվում է, որ Գավանը հանդիպումներ կունենա Ադրբեջանի Ազգային ժողովի նախագահի և պատգամավորների հետ, ինչպես նաև մարդասիրական հարցերով զբաղվող կառույցների ներկայացուցիչների հետ:

Ավելի վաղ` մայիսին, իռլանդացի պատգամավորը փաստահավաք առաքելությամբ այցելել էր Երևան:

Իրավաբան.net

Հետևեք մեզ Facebook-ում

  Պատուհանը կփակվի 6 վայրկյանից...   Փակել