Վրաստանում կորոնավիրուսով վարակման դեպքերի քանակը ռեկորդային բարձր է

Վրաստանում շարունակվում է պահպանվել համաճարակային բարդ իրավիճակը: Հուլիսի 20-ի ժամը 10:00-ի դրությամբ Վրաստանում արձանագրվել է կորոնավիրուսով վարակման 2 616 նոր դեպք: Դեպքերի ընդհանուր քանակը երկրում 390 945 է:

Այս մասին հայտնում է «Ալիք Մեդիան»։

Նախօրեին կատարվել է 36 375 թեստ, որտեղից 22 825-ը՝ հակագենի, 13 550-ը՝ PCR թեստով:

Վրաստանում վերջին 24 ժամվա ընթացքում կորոնավիրուսից բուժվել է ևս 880 պացիենտ: Երկրում ընդհանուր հաշվով վարակը հաղթահարել է 367 130 մարդ:

Երկրում վարակից մահացել է ևս 26 մարդ, ընդհանուր՝ 5 592:

Դրականության վերջին 14 օրվա ցուցանիշը՝ 4.77%, վերջին 7 օրվանը՝ 5.24%:

Իրավաբան.net

Հետևեք մեզ Facebook-ում

  Պատուհանը կփակվի 6 վայրկյանից...   Փակել