Վայոց Ձորի նախկին մարզպետ Սերգո Բագրատյանը հարցաքննվել է ՀՔԾ-ում

ՀՀ հատուկ քննչական ծառայությունում շարունակվում է Վայոց ձորի նախկին մարզպետի և մի քանի համայնքների ղեկավարների կողմից պաշտոնեական դիրքը չարաշահելու և առանձնապես խոշոր չափերով հափշտակություն կատարելու դեպքի առթիվ հարուցված քրեական գործի նախաքննությունը:

Հաշվի առնելով հանրության հետաքրքրությունը և ի պատասխան ԶԼՄ-ների հարցադրումների՝ Հատուկ քննչական ծառայությունը տեղեկացնում է, որ ՀՀ ոստիկանության ԿՀԴՊԳՎ-ում նախապատրաստված նյութերի հիման վրա ՀՀ գլխավոր դատախազությունում 2013 թվականի մայիսի 2-ին հարուցվել է քրեական գործ՝ ՀՀ քրեական օրենսգրքի 308-րդ հոդվածի 2-րդ մասով, 179-րդ հոդվածի 2-րդ և 3-րդ մասերի 1-ին կետերով՝ Վայոց ձորի նախկին մարզպետ Ս.Բագրատյանի, մարզի գյուղատնտեսության վարչության պետ Բ.Մկրտչյանի և մարզի մի քանի համայնքների ղեկավարների կողմից պաշտոնեական դիրքը չարաշահելու և նախնական համաձայնությամբ առանձնապես խոշոր չափերով հափշտակություն կատարելու դեպքի առթիվ:

Նախաքննություն կատարելու համար 03.05.13թ. գործն ուղարկվել է ՀՀ հատուկ քննչական ծառայություն:

Կատարվում է նախաքննություն, հարցաքննվել են մի շարք պաշտոնատար անձինք, այդ թվում՝ նախկին մարզպետ Ս. Բագրատյանը: Քրեական գործի նախաքննության ընթացքում իրականացվում են անհրաժեշտ քննչական գործողություններ, ձեռնարկվում օպերատիվ-հետախուզական միջոցառումներ:

 

Լուսանկարը` Ֆոտոլուրի

Իրավաբան.net

Հետևեք մեզ Facebook-ում

  Պատուհանը կփակվի 6 վայրկյանից...   Փակել