Հայկական բժշկական ասոցիացիայի գործադիր վարչությունից հայտնում են․
«Տեղեկացանք, որ ձերբակալվել է անվանի բժիշկ, մեր հարգարժան գործընկեր, պրոֆեսոր Արմեն Չարչյանը:
Ամենևին չհավակնելով իրավապահ մարմինների գործունեությանը միջամտելուն, կամ գնահատական տալու երևույթին՝ ինչում որ կասկածվում է պրոֆեսոր Չարչյանը, դիմում ենք քննություն իրականացնող կառույցին և որոշում ընդունող դատարանին՝ քննությունը կատարել առանց ազատությունից զրկելու և մինչև դատարանի վերջնական վճիռը հնարավորություն տալ մեր գործընկերոջը և բարձրակարգ մասնագետին, օգտակար լինելու բազմաթիվ հիվանդների: Առավելևս, որ ընտրություններից հետո մեղսագրվող արարքն այլևս հետևանք չի կարող ունենալ:
Կոչ ենք անում մեր գործընկերներին ցուցաբերել առավելագույն օրինապաշտություն, իսկ իրավապահ մարմիններին՝ բժիշկների նկատմամբ որևէ գործողություն ձեռնարկելիս, մի փոքր ավելի երկար մտածել»։