Բժիշկների նկատմամբ որևէ գործողություն ձեռնարկելիս մի փոքր ավելի երկար մտածեք․ Հայկական բժշկական ասոցիացիա

Հայկական բժշկական ասոցիացիայի գործադիր վարչությունից հայտնում են․

«Տեղեկացանք, որ ձերբակալվել է անվանի բժիշկ, մեր հարգարժան գործընկեր, պրոֆեսոր Արմեն Չարչյանը:

Ամենևին չհավակնելով իրավապահ մարմինների գործունեությանը միջամտելուն, կամ գնահատական տալու երևույթին՝ ինչում որ կասկածվում է պրոֆեսոր Չարչյանը, դիմում ենք քննություն իրականացնող կառույցին և որոշում ընդունող դատարանին՝ քննությունը կատարել առանց ազատությունից զրկելու և մինչև դատարանի վերջնական վճիռը հնարավորություն տալ մեր գործընկերոջը և բարձրակարգ մասնագետին, օգտակար լինելու բազմաթիվ հիվանդների: Առավելևս, որ ընտրություններից հետո մեղսագրվող արարքն այլևս հետևանք չի կարող ունենալ:

Կոչ ենք անում մեր գործընկերներին ցուցաբերել առավելագույն օրինապաշտություն, իսկ իրավապահ մարմիններին՝ բժիշկների նկատմամբ որևէ գործողություն ձեռնարկելիս, մի փոքր ավելի երկար մտածել»։

 

Իրավաբան.net

Հետևեք մեզ Facebook-ում

  Պատուհանը կփակվի 6 վայրկյանից...   Փակել