Լրագրող Վարդան Օնանյանը ֆեյսբուքյան իր էջում գրել է․
«Ռազմիկն իմ ճանաչած ամենաբարի մարդկանցից է:
Բայց, ամեն անգամ կռվում ենք:
Ռազմիկն իմ ճանաչած ամենաուժեղ մարդկանցից է:
Ամառ կամ ձմեռ, ցուրտ թե շոգ՝ իմ մոտ 85-կգ-ը, գումարած սայլակի 10-12 կգ-ը առանց շունչ առնելու բարձրացնում է 4-րդ հարկ կամ իջեցնում 4-րդ հարկից:
Ամեն անգամ նա է ինձ տանում բժշկի:
Տանում է ու բերում, ընթացքում էլ՝ կատակ ու հումոր: Ինչքան էլ անտրամադիր լինես՝ Ռազմիկը կփորձի ոգևորել:
Հիմա կասեք՝ բա՞, ինչու՞ եք կռվում:
Կռվում ենք, որովհետև Ռազմիկն ու Yerevan Home Care ընկերությունը որոշել են, որ վիրավոր զինվորից գումար չեն վերցնելու, իրենք որոշել են, որ իրենց մասնակցությունն էլ պատերազմին, գոնե այսպես պետք է դրսևորվի:
Շնորհակալություն»: