Կառավարության որոշմամբ պարտադիր զինվորական ծառայությունից ազատվել են Մայր Աթոռ Սուրբ Էջմիածնի և Երուսաղեմի Սրբոց Հակոբյանց 20 միաբան և ուսանող:
Մինչև 2014 թ. գարնանային զորակոչը պարտադիր զինվորական ծառայության զորակոչից տարկետում է տրվել Մայր Աթոռ Սուրբ Էջմիածնի 36 միաբանի, Երուսաղեմի Սրբոց Հակոբյանց 17 միաբանի և ուսանողի, Հնդկաստանի Կալկաթայի մարդասիրական ճեմարանի 5 սանի և վանաձորցի մեկ դպրոցականի։
Իրավաբան.net