Զանգահարելու պատրվակով բջջային հեռախոսը վերցրած և փախուստի դիմած տղամարդը հայտնաբերվել է

Մայիսի 15-ին, ժամը 10.30-ին, ոստիկանության Չարբախի բաժանմունքի ծառայողները, կողոպուտ կատարելու կասկածանքով, Երևանի Արտաշիսյան փողոցի տներից մեկից բերման են ենթարկել 1958 թ. ծնված Արսեն Ա.-ին:

Պարզվել է, որ նա մայիսի 14-ին, ժամը 16.00-ի սահմաններում, նշված շենքի մոտ, 1956 թ. ծնված Բաբկեն Ա.-ից, զանգահարելու պատրվակով, վերցրել է բջջային հեռախոսը և դիմել փախուստի:
Ոստիկանության փոխանցմամբ` կատարվում է նախաքննություն:

Ծանուցում. Հանցագործության մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով:

 

Իրավաբան.net

Հետևեք մեզ Facebook-ում

  Պատուհանը կփակվի 6 վայրկյանից...   Փակել