Ո՞վ է պետության գլուխը

Երկրների ճնշող մեծամասնությունում պետության գլուխը հանդես է գալիս որպես բարձրագույն գործադիր իշխանության կրող: Գործադիր իշխանության տեղը պետական իշխանության մարմինների համակարգում որոշվում է պետության կառավարման ձևով: Չնայած Սահմանադրությամբ Նախագահը համարվում է պետության գլուխ` նա իրականացնում Է նաև որոշ լիազորություններ գործադիր իշխանության բնագավառում:

Երկար ժամանակ Արևելքում, Եգիպտոսում, Հայաստանում և այլ պետություններում, բացառությամբ որոշ առանձնահատկությունների, գործում էր միատեսակ պետական իշխանության կազմակերպման ձև։ Թագավորը (փարավոն, կայսր) հանդիսանում էր պետության գլուխը, նրա իշխանությունը համարվում էր աստվածային և այդ պատճառով կրում էր անսահմանափակ բնույթ։ Կառավարման այս ձևն անվանվեց Արևելյան բռնապետություն։

Նախագահի ամերիկյան մոդելը միավորում է պետության գլխին և կառավարության գլխին մեկ անձի մեջ։ Այս մոդելը որոշ գիտնականներ անվանում են «Կայսերական Նախագահություն», որտեղ պետության գլուխը օժտված է լայն լիազորություններով ինչպես ներպետական, այնպես էլ միջազգային ոլորտում։ Այս մոդելն իրավացիորեն մերժվում է ԱՊՀ երկրների կողմից, քանի որ Ամերիկան անցել է ժողովրդավարության բավական երկար ուղի, և նրա քաղաքական կուլտուրան բավականին հզոր է, որպեսզի դիմակայի ավտորիտարիզմի առաջացման վտանգին։

Խորհրդարանական բոլոր հանրապետություններում Նախագահի գործունեությունը գտնվում է խորհրդարանի հսկողության տակ։ Խորհրդարանական հանրապետության պայմաններում Նախագահի նկատմամբ խորհրդարանի հսկողությունը պայմանավորված է պետության գլխի սահմանափակ լիազորություններով։

Խորհրդարանի հսկողության ձևերից մեկն էլ Նախագահի պաշտոնանկությունն է։ Որպես կանոն, Նախագահին մեղադրելու և պատասխանատվության ենթարկելու առաջարկությունը պետք է ստորագրվի պատգամավորների ընդհանուր ձայների թվի մեկ երրորդից ոչ պակաս և ընդունվի երկու երրորդից ոչ պակաս։

Կիսանախագահական կառավարման համակարգերը նույնպես շատ տարածված են: Կիսանախագահական հանրապետությունները բաժանվում են 2 խմբի՝

  • նախագահական-խորհրդարանական,
  • խորհրդարանական-նախագահական:

Առաջինի պարագայում նախագահը ավելի մեծ լիազորություններ ունի կառավարության ձևավորման գործընթացում: նա կարող է ձևավորել կառավարություն, նշանակել վարչապետին, իսկ խորհրդարանը արդեն երկրորդ փուլում կառավարության հաստատման ժամանակ կարող է անվստահություն հայտնել կառավարությանը: Այդպիսի կարգ էր գործում Հայաստանի Հանրապետությունում մինչև սահմանադրական բարեփոխումները: Սահմանադրության բարեփոխումներով կառավարության ձևավորման գործընթացում խորհրդարանի դերը ավելի մեծացավ: Բարեփոխված սահմանադրությամբ նախագահը վարչապետ է նշանակում խորհրդարանական խումբ-խմբակցությունների հետ խորհրդակցելուց հետո, պատգամավորների մեծամասնության վստահությունը վայելող անձի:

Իրավաբան.net

Հետևեք մեզ Facebook-ում

  Պատուհանը կփակվի 6 վայրկյանից...   Փակել